Հորմուզի նեղուցի կարևորությունն ու հնարավոր փակումը

Հունիսի 22-ին Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորելուց հետո, Իրանը սպառնաց փակել Հորմուզի նեղուցը։ Իրանի խորհրդարանը քվեարկել է դրա օգտին, սակայն վերջնական որոշումը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդինն է։ Ինչով է Հորմուզի նեղուցն այդքան կարևոր, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել դրա փակումը։ Նեղուցը, գտնվելով Իրանի ամենահարավում, Պարսից ծոցը համաշխարհային շուկաներին կապող գլխավոր զարկերակն է։ Պարսից ծոցին հարակից արաբական երկրները, ինչպես նաև հենց Իրանը այդ ուղով են արտահանում իրենց նավթամթերքի մեծագույն մասը։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի առևտրի մոտ 20 տոկոսը և հեղուկ գազի զգալի մասը։ Նեղուցի կենսունակությունից է նաև կախված Հնդկաստանի, Չինաստանի, Եվրամիության էներգետիկ […]

Leave a Comment