Ավտոճանապարհի այդ հատվածում մեքենաներ են բախվել, կա մեկ զпհ. ՆԳՆ

Դիտում ՝ 32 223

Այս գիշեր ժամը 00։28-ին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment