
Դիտում ՝ 22 152
Միացյալ Նահանգները չի բացառում ռազմական պատասխանը, եթե Իրանը սպառնա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությը: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես չեմ բացառում նախագահի կողմից որևէ գործողություն։ Դա այն չէ, ինչը մենք պատրաստ ենք քննարկել որպես անխուսափելի սցենար, բայց եթե Իրանը որոշի փակել նեղուցը, առաջինը, որ պետք է վրդովվեն, չինացիներն են. նրանք կախված են դրանով անցնող նավթից»,— ասել է նա:
Կիսվել սոց․ ցանցերում