ԱՄՆ-ն հակամшրտության մեջ է մտել Իսրшյելի անզпրության պատճառով․ Պեզեշքիшն

Դիտում ՝ 21 464

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հակամարտության մեջ է մտել Իսրայելի անզորության պատճառով: ԱՄՆ-ի հարձակումն իրանական երեք միջուկային օբյեկտների վրա ցույց է տալիս, որ հենց Վաշինգտոնն է դարձել Իրանի վրա Իսրայելի հարձակման գլխավոր նախաձեռնողը:

Նախագահ Պեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները ցույց են տվել նաեւ, որ սիոնիստական ռեժիմը չի կարողացել իրականացնել Իրանի դեմ իր ագրեսիան:

Պեզեշկյանը նաև ասել է, որ հունիսի 13-ից հետո Իսրայելի ագրեսիային Իրանի հզոր պատասխան միջոցներն իրականում պատասխան էին ԱՄՆ-ի ագրեսիային, քանի որ սիոնիստական ռեժիմն ի վիճակի չէր միայնակ իրականացնել Իրանի դեմ ագրեսիան:

Նա նաեւ ընդգծել Է իրանական ազգի միասնության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես դա եղել է մինչ այժմ, քանի որ Իրանն իրական իշխանություն ունի թշնամական ագրեսիայի պայմաններում:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment