Հնդկաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ զրույցում անհապաղ ապաեսկալացիայի կոչ է արել

Հունիսի 22-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ նախագահ Մասուդ Փեզեշկյանի հետ և հանդես է եկել իրավիճակի անհապաղ հանգուցալուծման կոչով։

«Ես արտահայտել եմ իմ խոր մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Կրկին շեշտել եմ, որ ապաեսկալացիան, երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ուղիներն են առաջ շարժվելու և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն արագ վերականգնելու համար»,-գրել է Մոդին «X» սոցիալական հարթակում (նախկինում՝ Twitter)։

Leave a Comment