Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել։


 


«Իրանի երեք միջուկային օբյեկտի, ներառյալ` Ֆորդոյի վրա հարձակման առնչությամբ գործակալությունը կարող է հաստատել, որ ներկա պահին օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել:


 


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ, երբ ավելի շատ տեղեկություններ ունենա»,- ասվում է գործակալության X-ի միկրոբլոգի էջում:


 


ԱՄՆ-ի հարձակումն արդեն իսկ հարուցել է միջազգային հանրության բացասական արձագանքը: 


 


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դա որակել է տարածաշրջանում վտանգավոր սրացում և միջազգային խաղաղության ու անվտանգության ուղղակի սպառնալիք։

Leave a Comment