Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։

Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Նախագահ Էրդողանն ասաց, որ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ, որ Իսրայելը պետք է անհապաղ կանգնեցվի, և որ միջուկային վեճի լուծման ուղին բանակցություններն են։

Նա ասաց, որ Թուրքիան պատրաստ է ներդրում ունենալ, այդ թվում՝ միջնորդության միջոցով, և որ Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական և ղեկավարների մակարդակով բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ պետք է ձեռնարկվեն դիվանագիտությանը տանող քայլեր։

«Թուրքիան կշարունակի աջակցություն ցուցաբերել այս հարցում», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում հանդիպումից հետո։

Leave a Comment