Իսրшյելի բшնակը հայտարարություն է տարածել

Դիտում ՝ 22 553

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածել են Իրանում տասնյակ թիրախների, այդ թվում՝ Սպահանի միջուկային օբյեկտի և չորս հրթիռային կայանի։ Այս մասին  հաղորդում է BBC-ին, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերին։

Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումներին,  մասնակցել է մոտ 50 իսրայելական ռազմաօդային ուժի կործանիչ, որոնք նետել են 150 միավոր զինամթերք։

Սպահանի միջուկային օբյեկտին հարվածելու մասին նախկինում հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Այն հարվածների է ենթարկվել զինված հակամարտության առաջին օրվանից։

«Համալիրի տարածքում նույնպես հարձակման են ենթարկվել ցենտրիֆուգային կայան և այլ ռազմական թիրախներ», — ասվում է հայտարարության մեջ։

Իրանական կողմի փոխանցմամաբ՝  հարվածներ են հասցվել Իսրայելի անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործվող բեռնատարներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստավորման և արձակման վայրերին, ռադարներին և հակաօդային պաշտպանության կայաններին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment