Տես, ինչպես ես եմ տեսնում

Տես, ինչպես ես եմ տեսնում

20.06.2025 | 21:59

Հունիսի 21

Տեր, գովաբանում ենք Քեզ և խնդրում, որ օգնես մեզ:

Օրհնում եմ ձեզ:

Ազատագրում եմ խոստանում ձեզ:

ՈՒրախացեք Ինձնով:

Կազատագրեմ ձեզ փոթորիկներից:

Հրաշալի իրողություններն արդեն իսկ բացվել են:

Միայն Իմ առջև կանգնելն ու Իմ ներկայությանը սպասելը, արդեն նշանակում է օգուտ ստանալ և զորանալ:

Սովորեք Ինձնից: Այս խեղճ աշխարհում` շատ շատերի համար մտքով խաղաղ մնալու միակ պայմանն այն է, որ ունենան այն միտքը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է:

Միտքը, որ Իմ մեջ է:

Այդ միտքը երբեք չեք կարող ձեռք բերել տրամաբանությամբ կամ ընթերցումով, այլ միայն ապրելով Իմ ներկայությունը և մասնակից դառնալով Իմ կյանքին:

Հաճախ մտածեք Իմ մասին:

Հաճախ խոսեք Իմ մասին:

ՈՒրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես եմ տեսնում նրանց: Սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի:

Մեկնաբանություններ

Leave a Comment