Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Թուրքիայում

Եվրոպայի բազմակի չեմպիոն աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը հունիսի 2-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Թուրքիայում։

Մեր մարզիկի մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում 25 հաղթանակ տոնած Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախջախան Երգաշևն է։

IBA-ի կազմակերպած մենամարտին մեր մարզիկը պատրաստվում է Դուբայում։ Երեկոյի ընթացքում նա կմենամարտի գլխավոր մենամարտից առաջ։ Պրոֆեսիոնալ ռինգում Հովհաննես Բաչկովը 8 մենամարտ է անցկացրել` տոնել նույնքան հաղթանակ, որից 7 նոկաուտով։

Leave a Comment