
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ մասնակցելու 2026-ի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այս մասին հայտնել է Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ թերթը՝ նշելով, որ ՀՀ վարչապետն այս մասին հայտարարել է Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես փախանցել է լրատվամիջոցը, Փաշինյանը ընդգծել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում և այս շրջանակում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ