Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ՝ ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել է, որ քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։

«ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment