Հունիս 20,2025 16:39
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տեղեկանք է պատրաստել գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ։
Հունիսի 18-ին գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով։ Դեպքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ուղղակիորեն վկայում են, որ քրեական հետապնդումն իրականացվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ Ս․ Կարապետյանի քաղաքական հայտարարությանը ի պատասխան։ Անգամ՝ ուռճացված մեկնաբանությամբ Ս․ Կարապետյանի հայտարարությունը չէր կարող «հանցագործություն» համարվել։ Ավելին՝ այն պաշտպանված քաղաքական խոսք է, երաշխավորված է Սահմանադրությամբ և մարդու իրավունքների մասին միջազգային փաստաթղթերով։
Տեղեկանքը ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)