Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի․ Փեզեշքիան

Իրան-Իսրայել հակամարտությունը պետք է դադարեցվի առանց որևէ պայմանի, սակայն Թեհրանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ այլևս իսրայելական «հարձակումներ չեն լինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, բայց ներկա պայմաններում պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան առանց որևէ պայմանի դադարեցնելն է, ինչպես նաև երաշխիքներ տալը, որ սիոնիստ ահաբեկիչների արկածներն ընդմիշտ կավարտվեն», – գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցի իր էջում։

Հակառակ դեպքում, նրա խոսքով, Իրանը ավելի կոշտ պատասխան կտա։

Leave a Comment