Ֆրանսիայի ԱԳ նախարարի կոչը՝ Իրшնում գտնվող իր քաղաքացիներին

Դիտում ՝ 22 583

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։ Այս մասին  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են, պարզապես այս մասին Իրանը լքել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիները հնարավորինս շուտ պետք է հայտնեն Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը»,-գրել է Բարոն։

Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, նրանց կտեղափոխվեն շարասյունով։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment