
Դիտում ՝ 23 573
Transfermarkt կայքը թարմացրել է Իտալիայի Սերիա Ա-ում հանդես եկող ֆուտբոլիստների շուկայական արժեքները։ Թարմացումներից հետո հայտնի է դարձել, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 4 միլիոն եվրո։
Չնայած տարիքին, Մխիթարյանը շարունակում է պահպանել իր կայուն մարզավիճակն ու կարևոր դերը «Ինտերում», ինչի շնորհիվ նրա շուկայական արժեքը չի նվազել։ Նա շարունակում է լինել թիմի հիմնական կազմի առանցքային խաղացողներից մեկը՝ ցուցադրելով բարձր որակի խաղ և փորձ։
Կիսվել սոց․ ցանցերում