Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ Իսրայելի հետ ռազմական գործողության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ​​ճանապարհով ավարտվել։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ «Արաղչին վստահեցրել է Ուիտկոֆին, որ Իրանը չի վերադառնա միջուկային բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները»։ Գործակալության Մերձավոր Արևելքի զրուցակիցն իր հերթին ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է միջուկային ծրագրի հարցերում ճկունություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, եթե Վաշինգտոնը Իսրայելին ստիպի դադարեցնել(ռազմական գործողությունները)։

Հստակեցվում է, որ զրույցներից առաջինը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։

Leave a Comment