Գերազանցության կենտրոնի միջոցով լուծվում է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի դասավանդման խնդիրները․ «Դպրություն»

Բնագիտական առարկաների ուսուցանումը հանրապետության հանրակրթական դպրոցներում բարելավելու նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվում։ Հիմնվել է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոն, որի շնորհիվ հանրակրթության պետական նոր չափորոշչով բնագիտական առարկաների դասավանդումն առավել հետաքրքիր պետք է դառնա։   

Ի՞նչ է փոխվելու ուսումնական գործընթացում, ի՞նչ նոր պայմաններ և գործիքակազմեր են ստեղծվելու՝ բնագիտական առարկաների դասավանդումն առավել մատչելի, հասանելի և հետաքրքիր դարձնելու ուղղությամբ։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Անուշ Դանիելյանը։

Leave a Comment