ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին հարվածել Իրանին․ Bloomberg

ԱՄՆ-ն պատրաստվում են առաջիկա օրերին Իրանին հարվածներ հասցնել, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ հնարավոր հարձակումը կարող է իրականացվել հունիսի 21-22-ին, սակայն չի բացառվում նաև, որ ծրագրերը փոխվեն:

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտության հարցում վերջին օրերին կտրուկ փոխվել է, պատճառը հանրապետական ​​դաշնակիցների ճնշումն է: Աղբյուրների համաձայն՝ սենատոր Լինդսի Գրեհեմը ակտիվորեն կոչ է արել Թրամփին քննարկել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը, բայց իրականացման հրաման դեռ չի տվել՝ հույս ունենալով, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից:

Leave a Comment