🎥 Ակումբային ԱԱ․ Մանչեսթեր Սիթին խնդիրներ չունեցավ մեկնարկում — Armsport.am

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» դարպասը (2:0)։

«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը և Ջերեմի Դոկուն՝ համապատասխանաբար խաղի 2-րդ և 42-րդ րոպեներին։

Այս հանդիպման ընթացքում մանչեսթերյան գրանդի կազմում իրենց նորամուտը նշեցին կիսապաշտպաններ Ռայան Շերկին և Տիջանի Ռեյնդերսը, ինչպես նաև պաշտպան Վիտոր Ռեիսը։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ալ-Աինի», իսկ Կասաբլանկայի «Վիդադը»՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ։

Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

Ակումբային ԱԱ-ի G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.

Leave a Comment