Իսրայելը հարվածել է Իրանի ներքին անվտանգության գործակալության կենտրոնակայանին

Իսրայելի օդուժն այսօր կեսօրից հետո հարվածել է Իրանի ներքին անվտանգության ծառայության՝ Թեհրանում գտնվող կենտրոնակայանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Տորնադոն Թեհրանում շարունակվում է», – X-ի իր օգտահաշվում գրել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Իրանական կողմն այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանում։

Leave a Comment