Transfermarkt-ը թարմացրել է Սերիա Ա-ի ֆուտբոլիստների շուկայական արժեքները — Armsport.am

Transfermarkt կայքը թարմացրել է Իտալիայի Սերիա Ա-ի ֆուտբոլիստների շուկայական արժեքները։

Ամենաշատ արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստը դարձել է «Պարմայի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնին, որի գինը բարձրացել է 12 միլիոն եվրոյով՝ հասնելով 18 միլիոն եվրոյի։

Ահա Սերիա Ա-ում շուկայական արժեքի աճով առաջատար տասնյակը՝

  • Ջովանի Լեոնի («Պարմա») — €18 մլն (+€12 մլն)
  • Տեյանի Ռեյնդերս («Միլան») — €60 մլն (+€10 մլն)
  • Մոյզե Կին («Ֆիորենտինա») — €50 մլն (+€10 մլն)
  • Սքոթ ՄաքՏոմինեյ («Նապոլի») — €50 մլն (+€10 մլն)
  • Դան Նդոյ («Բոլոնիա») — €35 մլն (+€10 մլն)
  • Մատիաս Սոուլե («Ռոմա») — €30 մլն (+€8 մլն)
  • Միլե Սվիլար («Ռոմա») — €25 մլն (+€8 մլն)
  • Դենզել Դումֆրիս («Ինտեր») — €35 մլն (+€7 մլն)
  • Ռենատու Վեյգա («Յուվենտուս») — €25 մլն (+€7 մլն)
  • Ձիոն Սուձուկի («Պարմա») — €20 մլն (+€6 մլն)

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 4 մլն եվրո։

Նշենք, որ ֆուտբոլիստների ակումբային պատկանելությունը որոշվել է 2024/25 մրցաշրջանի ավարտով՝ նախքան տրանսֆերային պատուհանի բացումը։

Leave a Comment