Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։

2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր պատժաչափը։ Դատավճռի համաձայն՝ Հարությունյանի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, մնում է ուժի մեջ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Leave a Comment