ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ամբողջական հանձնվելու» կոչերի ֆոնին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հեռուստատեսային ուղերձով է հանդես եկել։ Նրա խոսքով, Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն իմաստ չունի.
«Իրանը, նրա ժողովրդին և նրա պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք այս երկրի հետ չեն խոսում սպառնալիքների լեզվով, քանի որ իրանցիները հանձնվողները չեն»,-BBC News-ը մեջբերում է նրա խոսքերը։
Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն կարձագանքվի։