Ինչպես են քաղաքական գործիչների անուններով փող կորզում սոցցանցերում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում շարունակում են շրջանառվել կեղծ ներդրումային հարթակների, կորցրած գումարները վերադարձնելու խոստումներով գրառումներ։ Վստահություն ներշնչելու նպատակով այս գրառումները տարածվում են տարբեր հանրային գործիչների անունից՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և այլոց։ Ինչ են «խոստանում» հանրային գործիչները Գագիկ Ծառուկյանի անունից տարածվող գրառման մեջ նշվում է, թե վերջինս բացահայտել է Immediate Fortune անվանումով հարթակը, որտեղ մի քանի շաբաթում հնարավոր է 100 դոլարի դիմաց 400,000 դոլար վաստակել։ Գրառումը տանում է roadplace.site անվանումով կայք, որը նմանակում է «Արմենպրես» լրատվամիջոցը։ Հղումով անցնելուց հետո կապ են հաստատում հարթակի ռուսախոս «ներկայացուցիչները» և ուղղորդում stprofit.com անվանումով կայքը։ Այստեղ պետք է ակտիվների […]

Leave a Comment