«Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով օմբուդսմենների միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ադրբեջանցիների վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաշտության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն նախապայման է», – նշված է Իլհամ Ալիևի ուղերձում։
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ՝ «այդ մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք պատմական արդարության պահանջ է հանդիսանում»։