Ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով. արձագանքներ ԱԱԾ տնօրենի պաշտոնազրկմանը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Անկախ նրանից, թե ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը ինչեր է արել, որ չպետք է աներ և ինչեր չի արել, որ պետք է աներ, իմ խորին համոզմամբ՝ նա ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով։

Արմեն Աբազյանը այս դեպքում մնացել է օրենքի շրջանակներում և ճիշտ օրինակ է ցույց տվել, որ չի կատարել իրավապահ համակարգը իրենով փոխարինող Փաշինյանի հրամանը։

Փաշինյանը, ըստ էության, վերացրել է իրավապահ համակարգը, ձևավորել է կազմակերպված հանցավոր խումբ։ Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր կատարում են կազմակերպված հանցավոր խմբի պարագլխի հրամանները, հանցագործներ են ու պատժվելու են խստագույնս»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կարևոր դերակատար էր անհայտ կորածներին փնտրելու, գերիներին և Հայաստանի տարածքից առևանգվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում: Հիմա ի՞նչ ենք անելու, այս աբսուրդը մինչև ե՞րբ է շարունակվելու… Սա պետական կառավարում չէ, սա պետական քանդարարում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment