CBS-ը նաև հաղորդում է, որ ԱՄՆ-ն կարող է սկսել հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իսրայելին միանալու հնարավորությունը Իրանի միջուկային օբյեկտներին, դրանց թվում՝ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանին հարվածելու հարցում, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ենթադրվում է, որ դա է եղել Թրամփի և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա հանդիպման քննարկման թեման, որը տեղի է ունեցել Սպիտակ տան իրավիճակների սենյակում և քիչ առաջ է ավարտվել, հաղորդում է BBC-ն։
Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի ամենամոտ խորհրդականների միջև այս հարցում լիակատար համաձայնություն չկա։

Leave a Comment