ԱՄՆ ռազմաօդային ուժերի բեռնատար հրթիռը 1,5 ժամում բեռ կհասցնի երկրագնդի ցանկացած կետ

Հնարավոր է՝ այս տեղեկությունն այսօր ընկալվում է գրեթե որպես գիտական ֆանտաստիկա. պատկերացրեք բեռնատար հրթիռ, որը կարող է մեկուկես ժամում մինչև 100 տոննա քաշով բեռ հասցնել աշխարհի ցանկացած կետ։ Ընդսմին, ամերիկյան Rocket Cargo ընկերությունը REGAL ծրագրի շրջանակում հաջորդ տարի կսկսի նման համակարգի փորձարկումները։
Դրա նպատակն է ստեղծել առևտրային, բազմակի օգտագործման տրանսպորտային հրթիռ, որն ի վիճակի կլինի ենթաուղեծրային հետագծով 60-90 րոպեում բեռ հասցնել մոլորակի ցանկացած կետ։ Rocket Cargo-ի նախատեսված բեռնատարողունակությունը 77 տոննա է, նույնքան, որքան Globemaster III տրանսպորտային ինքնաթիռինը։
Նախագծի գլխավոր ներդրողը ԱՄՆ ռազմաօդային ուժերն են։ Техкульт-ը հաղորդում է, որ դրան մասնակցելու հրավեր են ստացել Rocket Lab-ը և մի քանի այլ ավիատիեզերական ընկերություններ։ Արդեն ստեղծվել է նախատիպ՝ 13 տոննա բեռնամբարձունակությամբ բազմակի օգտագործման նեյտրոնային հրթիռ, որը նախատեսվում է փորձարկել 2026 թվականին, որպեսզի ստացված արդյունքների հիման վրա կարողանան սերիական տարբերակներ ստեղծել։
Փորձնական մեկնարկի ժամանակ մթնոլորտ կառավարվող մուտքի պրակտիկա կկիրառվի, կչափվեն ջերմաստիճանը, ճնշումը, արագացումը, ջերմային առաստաղը, օդանանավի կառուցվածքային տարրերի, նյութերի և համակարգերի վրա ազդեցությունը մինչև վայրէջքի պահը։ Դա հատկապես կարևոր է, եթե տրանսպորտային հրթիռը ոչ միայն օգտակար բեռներ, այլև մարդկանց է տեղափոխելու։

Leave a Comment