
«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է.
««Al-Arabiya»-ն հայտնում է, որ Իրանը Իսրայելի դեմ կիրառել է հիպերձայնային բարձր ճշգրտության հրթիռներ։ Խոսքը գերձայնային «Fattah-1» հրթիռի մասին է, որը կարող է շրջանցել հակաօդային պաշտպանության համակարգերը, քանի որ դրա արագությունը 18375 կմ/ժ է, ինչը 15 անգամ գերազանցում է ձայնի արագությունը:
«ТАСС» գործակալությունն էլ հայտնում է, որ Իսրայելն էլ իր հերթին, առաջին անգամ մարտական պայմաններում սկսել է օգտագործել «Երկաթե ճառագայթ» (նկարում 2-ը) լազերային ՀՕՊ համակարգը՝ իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար»: