Արմեն Գևորգյանի՝ 5 մլրդ դրամ փողերի լվացման վերաբերյալ  գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին

Հասարակություն

17.06.2025 | 12:34

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ  մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը,  2000-2014 և 2016-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնները, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցիչ և կառավարչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2003-2018 թվականների ընթացքում կատարած հանցագործությունների՝ կաշառքներ ստանալու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերի արդյունքում ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ խոսքը շուրջ 5 մլրդ դրամ փողերի լվացման մասին է։

 

Արաքս Մամուլյան

Leave a Comment