«Ապրելու իմաստ է». Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի ծոռնիկի 1-ամյակի լուսանկարները

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ, Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը եւ Ալլա Վարդանյանը օրերս տոնելու առիթ են ունեցել. նրանց ծոռնիկը՝ Հարությունը, դարձել է 1 տարեկան:

Փոքրիկ հոբելյարի տարեդարձից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել մայրը՝ զարդերի դիզայներ Անժելա Հեքիմյանը:




«Քեզ մեզ Աստված է նվիրել: Օրհնվես: Ինչքան երջանիկ եմ, որ ինձ ես ընտրել քեզ մամա»,- գրել է նա:


Փոքրիկի ծնվելուց հետո Ալլա Վարդանյանը BRAVO.am-ին հետեւյալն էր ասել. «Անչափ ուրախ ենք: Երեխայի ծնունդը մեզ համար ապրելու իմաստ է, կյանքի շարունակություն։ Այնքան հուզված եւ ուրախ ենք, որ չենք էլ կարողանում այդ ամենն արտահայտել»:

Իսկ Արմեն Մարությանն իր հույզերի մասին այսպես էր արտահայտվել. «Ես էլ Ալլայի պես նույն բանն եմ զգում։ Շատ լավ բան է ծոռնիկ ունենալը։ Հասկանում ես, որ ամեն ինչ մեռնում է, բայց հույսը չի մեռնում»։







Leave a Comment