Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը:

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում.

✅Ենթակառուցվածքների վերափոխում, որոնք ստեղծում են արժանապատիվ պայմաններ և բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումներ

✅բուժծառայությունների որակի բարելավում. այն իր մեջ ներառում է բուժման գործելակարգերի մշակում, դեղապահովման ծավալների և ցանկերի փոփոխություն, բուժման ժամանակակից մեթոդների ներառում

✅ հոգեկան առողջության նկատմամբ համալիր մոտեցման որդեգրում:

Ուրախ էի հանդիպելու Ֆրանսիայի, Լիտվայի, Մալթայի, Մոլդովայի և այլ երկրներից ժամանած գործընկերների հետ՝ քննարկելով նաև երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցեր»,-գրել է նա:

Leave a Comment