Իսրայելական բшնակի հայտարարությունը՝ Իրանի ԶПՒ շտաբի պետին սպшնելու մասին

Դիտում ՝ 22 226

Իսրայելի բանակը հայտարարել է, որ այս գիշեր Թեհրանում սպանել է Իրանի Զինված ուժերի շտաբի պետին։

Նշվում է, որ Թեհրանին հասցրած ավիահարվածի ժամանակ իսրայելական ինքնաթիռները սպանել են Իրանի Զինված ուժերի շտաբի պետ Ալի Շադմանին:

Շադմանին ղեկավարում էր Իրանի արտակարգ իրավիճակների ռազմական շտաբը և վերահսկում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը:

Նա նշանակվել է օրեր առաջ, այն բանից հետո, երբ իր նախորդը՝ Ալամ Ալի Ռաշիդը սպանվել է Իսրայելի հարվածների արդյունքում:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment