Իսրայելի վարչապետը հայտարարել է Իրանի դեմ հարձակման երեք հիմնական նպատակների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ հետապնդում են երեք հիմնական նպատակ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ձգտում է.

  1. Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման,
  2. Հրթիռային ծրագրի վերացման,
  3. Եվ այսպես կոչված «ահաբեկչության առանցքի» վերացման։

Նա չի բացառել, որ այս գործողությունների արդյունքը կարող է լինել իշխանափոխությունը Իրանում։

Վարչապետը նաև նշել է, որ Իսրայելը ժամանակին հնարավորություն է տվել խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրը, սակայն այժմ վճռական է տրամադրված ռազմական գործողությունները հասցնել հաղթական ավարտի։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է լայնածավալ հարվածներ Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Հարվածների թիրախ են դարձել նաև բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցնում Թել Ավիվին և Իսրայելի ռազմական օբյեկտներին։

Իրանում հայտարարել են, որ հակամարտությունը կարող է շարունակվել առաջիկա շաբաթներին, և «պատերազմի մասշտաբները, հնարավոր է, ավելի լուրջ բնույթ ստանան»։ Միևնույն ժամանակ, իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ գործողությունների ներկայիս ինտենսիվության պայմաններում հակամարտությունը կարող է ավարտվել «մի քանի օրվա ընթացքում»։

Leave a Comment