Գերմանիայից Հնդկաստան մեկնող Lufthansa-ի ինքնաթիռը օդում հետ է շրջվել ռումբի մասին սպառնալիքի պատճառով։
Boeing 787-9-ը հունիսի 15-ին Մայնի Ֆրանկֆուրտից մեկնել է Հայդարաբադ։ Թռիչքի ժամանակ ռումբի մասին սպառնալիք է ստացվել, հայտնել է Գերմանիայի դաշնային ոստիկանությունը dpa լրատվական գործակալությանը։ Ինքնաթիռին Հնդկաստանում վայրէջք կատարելը մերժվել է, այն շրջվել է Բուլղարիայի երկնքում և վերադարձել մեկնման օդանավակայան։ 283 ուղևոր գիշերել է տարանցիկ գոտում։ DW-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի առավոտյան նրանք նույն չվերթով վերադարձել են Հայդարաբադ։
Հետաքննության շահերից ելնելով՝ ոստիկանությունը չի բացահայտում, թե կոնկրետ որտեղ է տեղադրված եղել ռումբը՝ ըստ սպառնալիքի, որ ալիքով է այն ստացվել և արդյոք ինքնաթիռում կասկածելի որևէ բան է հայտնաբերվել։