Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Դիտում ՝ 22 554

Իրանի արտգործնախարարը վերջին օրերին զրուցել է տասնյակ երկրների հետ, տարածաշրջանի բոլոր երկրները միաձայն դատապարտել են այս հանցագործությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բագայնը։

«Տարածաշրջանի բոլոր երկրները միաձայն դատապարտել են այս հանցագործությունը: Նրանք գիտակցում են, որ այս խռովության կրակը կարող է ցանկացած պահի տարածվել»,- ասել է նա:

Բագայի խոսքով՝ Ասալույեի նավթային օբյեկտների վրա վերջին հարձակումը ցույց է տալիս «սիոնիստական ռեժիմի մտադրությունը՝ ներքաշել ուրիշներին հակամարտության մեջ»:

Նա նշել է, թե շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հանդիպում, որտեղ այս հարցը կլինի օրակարգի գլխավոր թեման:

 «Իրանի միջուկային ծրագիրը աշխարհում միակն է, որի օրինականությունը հաստատված է ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխով: Այդպիսի խաղաղ ծրագիրը հարձակման է ենթարկվել մի ռեժիմի կողմից, որն ինքն է տիրապետում միջուկային զենքի: Սա մահացու հարված է միջուկային չտարածման համակարգին և միջազգային իրավունքին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment