Քասախի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել, որից մեկը՝ անչափահաս

Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել»,– ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Քասախի բնակիչները ակցիա էին իրականացնում։ Նրանք կրկին փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին։ Գյուղի տրանսպորտի հարցը դեռ լուծված չէ։ Քասախցիները պահանջում են վերականգնել երթուղում 59 համարի ավտոբուսը։

Leave a Comment