Քասախում լրագրողին հարվածելու դեպքով կա նշանակված ծառայողական քննություն. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Տարածված տեսանյութում երևում է, որ ոստիկանը հրում է 24 News-ի թղթակցին, բղավում նրա վրա։
Հիշեցնենք, որ Քասախի բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ փակել էին Երևան մտնող մայրուղին։ 11 անձ ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
