Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում QR կոդով թղթային տոմսերի կիրառումը

Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում, Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,-նշել է Ավինյանը։

Զեկուցվել է, որ վերջին 1 շաբաթում տոմսային համակարգում վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ՝ տրոլեյբուսներ՝ 87 953 վավերացում, մետրոպոլիտեն՝ 489 167, ավտոբուս՝ 1 մլն 813 հազար 901, բացասական տարբերությունը՝ 87 443:

Leave a Comment