Իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեև Ադրբեջանի իշխանությունը պաշտոնական մակարդակում փորձում է ցույց տալ, թե մտահոգված է Իրանի շուրջ ստեղված իրադրությամբ, սակայն քարոզչական մակարդակում նկատելի է այն սարկազմն ու հակաքարոզչությունը, որն Իրանի դեմ է կիրառվում:

Ի դեպ, իրանական կողմից էլ հիշեցումներ կան, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում, որով ուղիղ ակնարկ է արվում իսրայելական գործողություններում Ադրբեջանի մասնակցությանը:

Իսրայելի ռազմաքաղաքական իշխանության արկածախնդրությունն ու միլիտարիստական ձգտումները ծանր հարված են հասցնում ոչ միայն տարածաշրջանին, այլ հարվածների երկու կողմերում գտնվող ժողովուրդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment