Բրիտանիան կարող է սատարել Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում, սակայն Մերձավոր Արևելք լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ ուղարկելու որոշումը կայացվել է գլխավորապես բրիտանական ռազմաբազաներն ու անձնակազմը պաշտպանելու համար։ Այս մասին կիրակի օրը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը։
Ռիվզը հակամարտության լարվածության թուլացման կոչ է արել և ասել, որ տարածաշրջան լրացուցիչ ինքնաթիռներ ուղարկելու որոշումը «նախազգուշական միջոց» է։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրիտանիան օգնության կհասնի Իսրայելին, եթե իրեն խնդրեն, Ռիվզն ասել է. «Նախկինում մենք սատարել ենք Իսրայելին, երբ նրա ուղղությամբ հրթիռներ էին արձակվում»։
«Մենք այնտեղ ուժեր և միջոցներ ենք ուղարկում՝ մեզ պաշտպանելու, ինչպես նաև, հնարավոր է, մեր դաշնակիցներին սատարելու համար»,- հավելել է նա։
Անցյալ տարի Բրիտանիան մասնակցել է Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածներից Իսրայելի պաշտպանությանը։ Ապրիլին բրիտանական ինքնաթիռները խոցել էին դեպի Իսրայել ուղևորվող իրանական անօդաչու սարքեր, իսկ հոկտեմբերին Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ իր երկու կործանիչները և «օդ-օդ» դասի լիցքավորող տանկերը ներգրավված են եղել իրանական հրթիռները որսալու փորձի մեջ։ Ռեակտիվ ինքնաթիռները որևէ թիրախի չեն հարվածել։