Իսրայելի բանակը հայտարարել է, որ Թեհրանում մոտ 80 թիրախ խոցելու համար 50 կործանիչ է կիրառել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրապարակել է Թեհրանում «Իրանի միջուկային ծրագրի շտաբ-բնակարանին» հասցված գիշերային հարվածի տեսագրությունը, հաղորդում է Times of Israel-ը։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ գիշերվա ընթացքում Թեհրանում խոցվել է մոտ 80 թիրախ, այդ թվում՝ վառելիքի պահեստներ, Իրանի պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանը, «SPND միջուկային նախագծի շտաբ-բնակարանը» և «Իրանի միջուկային ծրագրի հետ կապված» այլ օբյեկտներ։
Հարվածներ հասցնելուն մասնակցել է մոտ 50 կործանիչ։

Leave a Comment