Եվս մեկ գրանդ միացել է Կիմի տրանսֆերային մրցավազքին — Armsport.am

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բավարիայի» կենտրոնական պաշտպանի ծառայություններով, հաղորդում է TEAMTalk-ը։

Հարավկորեացի պաշտպան Կիմ Մին-ջեն հայտնվել է «Մերսիսայդների» ուշադրության կենտրոնում, քանի որ Անգլիայի չեմպիոնները ձգտում են պահպանել իրենց տիտղոսը և փնտրում են ուժեղացումներ բոլոր դիրքերում։

28-ամյա հարավկորեացի ֆուտբոլիստը, ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, գտնվում է ևս մեկ գրանդ ակումբի դիտակետում՝ ՊՍԺ-ի։

Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Leave a Comment