Ի՞նչ մտքի են աշխարհի բախտը «որոշողները»

*Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են անհապաղ բանակցություններ վարել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրումից խուսափելու համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

*Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որևէ կապ չունի կիրակի երեկոյան Իրանի վրա հարձակման հետ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում սպառնացել է Իրանին, եթե այն որևէ կերպ հարձակվի ԱՄՆ-ի վրա։

*Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա հեշտությամբ վերջ դնել երկրների միջև արյունալի հակամարտությանը։

*Իսրայելը վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ-ին խնդրում է միանալ Իրանի դեմ պատերազմին և ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների։

*Բացի այդ, պաշտոնյաներից մեկը պորտալին ասել է, որ Թրամփը վստահեցրել է Նեթանյահուին, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է միանալ Իրանի դեմ գործողությանը։

*Ժամանակն է, որ Իրանը դուրս գա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, հայտարարել է երկրի խորհրդարանական ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի խոսնակ Էբրահիմ Ռեզաեին։

Leave a Comment