Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը և միջուկային բանակցությունները համարում է վեճը լուծելու միակ ճանապարհը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ լարվածության անվերահսկելի սրացումը կանխելու համար», – նշվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «աջակցում է ԱՄՆ-ի այն տեսակետին, որ անհրաժեշտ է շարունակել միջուկային բանակցությունները վիճելի հարցերը լուծելու համար»։