Իսրայելը շարունակում է հարվածել Իրանին, հակաօդային պաշտպանությունը կրկին գործում է

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը ճեպազրույցում հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են «մեծածավալ հարվածներ հասցնել Իրանի տարբեր հատվածներում»։

Նրա խոսքով՝ հարվածները չեն դադարել գրեթե 40 ժամ։ Վերջին 24 ժամվա ընթացքում հարվածների հիմնական կիզակետը Թեհրանն է եղել։

Դեֆրինը նաև հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող ստորգետնյա օբյեկտին, որտեղ պահվել են Իսրայելի ուղղությամբ արձակվող թևավոր և բալիստիկ հրթիռները։

Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը կրկին սկսել է աշխատել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այլ շրջաններում։ Օրվա ընթացքում խոցվել են մեծ թվով իսրայելական անօդաչու թռչող սարքեր, հիմնականում երկրի արևմուտքում և Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ քաղաքի տարածքում։

Leave a Comment