Ռոբերտսոնը՝ իսպանական թոփ ակումբի դիտակետում

«Ատլետիկո Մադրիդը» «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Էնդրյու Ռոբերտսոնին դիտարկում է որպես ձախ պաշտպանի դիրքը ուժեղացնելու իդեալական թեկնածու։

Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները կարող են դժվարությունների հանդիպել շոտլանդացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հարցում, քանի որ մերսիսայդցիները նրան բարձր են գնահատում, չնայած «Բորնմուտից» 21-ամյա ձախ պաշտպան Միլոշ Կերկեսի մոտալուտ ժամանմանը։

Շեշտվում է, որ «Ատլետիկոյի» համար միայն «Միլանի» ֆուտբոլիստ Թեո Հերնանդեսն է ավելի բարձր առաջնահերթություն ունեցող տրանսֆերային նպատակ, քան Ռոբերտսոնը։ Եթե Թեոյի տրանսֆերը չկարողանան ձևակերպել, ապա ակումբը կանցնի Ռոբերտսոնի թեկնածությանը։

Leave a Comment