Ինչ շուտ մոռացաք չէ՞ այն օրը, երբ ասում էիք, թե Ղարաբաղը Բաքվինն է, և չէիք ուզում հասկանալ, որ այդ տարածքը Իսրայելի կողմից է կառավարվելու․ Սալար Սեյֆոդդին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

X-ում շատ ուշագրավ գրառում է կատարել Իրանում հանրային կարծիքի ձևավորող, պահպանողական թևին հարող Սալար Սեյֆոդդինը։

Գրառման հասցեատերերը հավանաբար Իրանի բարեփոխական թևի ներկայացուցիչներն են և հատկապես Հասան Ռոհանի կառավարությունը, ում իշխանության օրոք էր տեղի ունենում 2020թ. Արցախյան պատերազմը։

Գրառման հայերեն թարգմանությունը ստորև.

Ինչ շուտ մոռացաք չէ՞ այն օրը, երբ ասում էիք, թե Ղարաբաղը Բաքվինն է, և չէիք ուզում հասկանալ, որ այդ տարածքը Իսրայելի կողմից է կառավարվելու։

Իհարկե, մենք նման իրավունք ոչ ոքի չենք տալու, որ փորձեն Ատրպատականը պոկել [Իրանից], բայց այս ժողովուրդը նաև ձեր նմանների և Աբբաս Մալեքիների հետ պետք է հաշվեհարդար տեսնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment