Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանում ինը կարևոր միջուկային գիտնականների և փորձագետների ոչնչացման մասին, որոնք ներգրավված էին Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի մշակման մեջ։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ինը առաջատար գիտնականների և փորձագետների, որոնք խթանում էին իրանական ռեժիմի միջուկային զենքի ծրագիրը։ Հարվածը հնարավոր է դարձել հետախուզական գործակալության կողմից հավաքված ճշգրիտ տեղեկատվության շնորհիվ», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր սպանված գիտնականներն ու փորձագետները «Իրանի միջուկային նախագծում կարևոր գիտելիքների կենտրոններ էին և ունեին միջուկային զենքի մշակման բազմամյա փորձ»։